ArmIRC Network
your slogan
Ուրբաթ, 20.10.2017, 04:28


Приветствую Вас Гость | RSS
Главная ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ - ֆորում Регистрация Вход
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
ֆորում » Ընդհանուր ֆորում » Քաղաքականություն » ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ (ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Նոր Նախագահ)
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
DJBooMДата: Երկուշաբթի, 25.02.2008, 21:36 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադիմիստրատոր
Сообщений: 8
Репутация: 0
Статус: Օֆլայն
Ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում, որտեղ ավարտել է միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, որտեղ աշխատել է մինչև 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար: 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: Երևանի պետական համալսարանի խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» և «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգևներ: Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, և մեկ թոռնիկ` Մարիամը:

------

Ընտրվեց ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՀ Նոր Նախագահ Ինչ Կարծիք Ունեք Նրա Մասին ?

 
ֆորում » Ընդհանուր ֆորում » Քաղաքականություն » ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ (ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ Նոր Նախագահ)
Страница 1 из 11
Поиск:

Хостинг от uCoz-->
Copyright© 2007-2017. All rights reserved
Powered by NorHayastan.Net Copyleft 2008 Design By DJBooM