ArmIRC Network
your slogan
Ուրբաթ, 19.04.2024, 18:38


Приветствую Вас Гость | RSS
Главная ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ - ֆորում Регистрация Вход
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
ֆորում » Ընդհանուր ֆորում » Քաղաքականություն » ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (Իսկ Ինչ Կածիք Ունեք ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆի Մասին)
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
DJBooMДата: Երկուշաբթի, 25.02.2008, 21:43 | Сообщение # 1
Генералиссимус
Группа: Ադիմիստրատոր
Сообщений: 8
Репутация: 0
Статус: Օֆլայն
Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945թ. հունվարի 9-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: 1946թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան: 1968-ին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը: 1972թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1987թ. նույն համալսարանում` դոկտորական դիսերտացիան, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1972-1978թթ. Լեւոն Տեր-Պետրոսյանը աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1978-85թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է: Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաեւ մի քանի հին լեզուների: Հեղինակ է ավելի քան 70 գիտական աշխատությունների, որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներով եւ վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը: Նրա վերջին` ՙԽաչակիրները եւ հայերը՚ երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 եւ 2007թթ.) վերաբերում է Կիլիկյան Հայաստանի պատմությանը: 2006թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների եւ հարցազրույցների ՙԸնտրանի՚ ժողովածուն: Լեւոն Տեր-Պետրոսյանը 1985 թվականից ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության, 1988-ից Հայաստանի գրողների միության, 1989-ից Ֆրանսիական Ասիական ընկերության, 1991-ից Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ է, 1990-ից Լա Վեռնի, 1994-ից Սոֆիայի, 1996-ից Սորբոնի եւ Ստրասբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր: Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ: Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966 թ. ձերբակալվել եւ մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար: 1988-ին դարձել է Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի (ՙՂարաբաղ՚ կոմիտեի) անդամ: 1988 թ. դեկտեմբերի 10-ին ՙՂարաբաղ՚ կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել եւ վեց ամիս պահվել է Մոսկվայի ՙՄատրոսսկայա տիշինա՚ բանտում: Եղել է Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, այդ կազմակերպության վարչության նախագահ: 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. փետրվարին` ԳԽ-ի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին, որպես համաժողովրդական շարժման ամենաճանաչված ղեկավար, առաջադրվել եւ ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ: 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: Նույն պաշտոնում վերընտրվել է նաեւ 1996թ. սեպտեմբերի 22-ին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ազատական գաղափարախոսության կրող է: Նա տեսականորեն հիմնավորել ու գործնականում կիրառել է քաղաքական մտածողության նոր արժեքային համակարգ եւ սկզբունքներգ որոնք հեղաշրջում էին հայ քաղաքական մտքի ավանդական պատկերացումներում: Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ու նրա ղեկավարությամբ Հայաստանը նվաճեց իր անկախությունը, կատարվեցին համակարգային աննախադեպ բարեփոխումներ, հաստատվեց ժողովրդավարություն, Լեռնային Ղարաբաղը ազատագրվեց եւ ձեռք բերեց դե ֆակտո անկախ պետության կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առիթով երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակը հաղթահարելու, երկրի համար անկանխատեսելի հետեւանքներով հղի ապակայունացում թույլ չտալու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հրաժարական է տվել ՀՀ Նախագահի պաշտոնից: Լեւոն Տեր-Պետրոսյանն ամուսնացած է, ունի որդի եւ երեք թոռ:
 
ֆորում » Ընդհանուր ֆորում » Քաղաքականություն » ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (Իսկ Ինչ Կածիք Ունեք ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆի Մասին)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

Хостинг от uCoz-->
Copyright© 2007-2024. All rights reserved
Powered by NorHayastan.Net Copyleft 2008 Design By DJBooM